Երկրպագուները համոզված են, որ Բեյոնսեն ծննդաբերել է ու թաքցնում է դա. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Երգչուհի Բեյոնսեն այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է: Ամիսներ առաջ հայտնի է դարձել, որ երգչուհին երկվորյակների է սպասում: Հայտնի է նաև, որ ծննդաբերության մոտավոր ժամկետը հունիսի սկիզբն է, սակայն Բեյոնսեն դեռ լռում է:
Lifestyle-ը գրում է, որ երկրպագուները չեն հաշտվում լռության հետ և փորձում են սեփական ուժերով պարզել, թե ինչ է կատարվում սիրելի երգչուհու հետ: Նրանցից ոմանք հաճախ այցելում են այն հիվանդանոց, որտեղ պետք է ծննդաբերի երգչուհին: Օրերս այդ հիվանդանոցում նաև Բեյոնսեի մորն են տեսել, ինչն էլ մի շարք կասկածների տեղիք է տվել: Երկրպագուները համոզված են, որ Բեյոնսեն արդեն ծննդաբերել է, սակայն չի շտապում հայտնել ուրախ լուրը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: