Մինսկում Ալաշկերտը կխաղա ռուսական թիմերի հետ
ՍպորտՀունիսի 11-ից «Ալաշկերտը» 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Մինսկում` պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի չեմպիոնը կհանգրվանի Մինսկի 4-աստղանի Victoria Olimp Hotel Minsk հյուրանոցում և իր մարզումները կանցկացնի հարևանությամբ գտնվող բնական խոտածածկով խաղադաշտում:
Նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Երկու դեպքում էլ «Ալաշկերտի» մրցակիցները կլինեն Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչներ: Հունիսի 15-ին մեր թիմը կհանդիպի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային», իսկ հունիսի 21-ին կխաղա Յարոսլավլի «Շիննիկի» հետ: