Նոր Արմավիրում կախված կնոջը հայտնաբերել է մանկապարտեզից տուն եկած 5-ամյա երեխան. նոր մանրամասներ. Tert.am
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում այսօր կախվելու միջոցով ինքնասպան եղած կնոջը հայտնաբերել է նրա 5 տարեկան որդին, որը մանկապարտեզից գալով՝ մորը տեսել է պատշգամբում կախված: Հետո նա վազել է հարևանի տուն՝ հարևաններին օգնության կանչելու:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանը:
«Մյուս երեխան` 8-9 ամսական, մոտն է եղել, մանկասայլակի մեջ»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ժամը 14:00-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի շտապ օգնության կայանից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել:
Կնոջ անունը Աննա է, նա 30 տարեկան էր, ամուսինը պայմանագրային ծառայող է և, գյուղապետի խոսքով, իր հրամանատարի հետ գյուղի ճանապարհին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։