Նազիկ, Աննա, Ռուզան, Հարութ. ինչպես է քվեարկել և ինչու չընդունվեց «Միսս ԱՊՀ»–ի աստղային ժյուրին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Օրերս Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթեց Շուշան Երիցյանը։ Մրցույթի ժյուրիի աստղային կազմում ընդգրկված էին «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, երգչուհիներ Ռուզան Ավետիքյանն ու Աննա Խաչատրյանը։ Այս օրերին թեժ քննարկումներ էին ծավալվում, որ ժյուրիի աստղային կազմը ոչ պրոֆեսիոնալ էր, բացառությամբ Գոհար Հարությունյանի։ Tert.am Life–ը ժյուրիի անդամների հետ զրուցել է իրենց հասցեին հնչող քննադատությունների և իրենց քվեարկության մասին։
Նազիկ Ավդալյան
Շուշանի մասին
Շուշանը շատ գեղեցիկ աղջիկ է, բայց ես նաև այլ աղջիկների էի նկատել, որ կարող էին դառնալ գեղեցկուհի։ Իմ նախընտրած աղջիկները երկուսն էին, նրանց անունները չեմ հիշում, սակայն նրանք եզրափակչում էին։ Ամենաբարձր միավորները նրանց էի տվել։
Քննադատությունների մասին
Ինչ վերաբերում է ժյուրիի կազմում իմ ներկայության վերաբերյալ քննադատություններին` առաջարկն ինձ արվեց, ես չհրաժարվեցի, որովհետև շատ եմ նայել նման ցուցադրություններ։ Ինձ շատ է հետաքրքրում այդ ոլորտը։ Ես եկել էի գեղեցիկը վայելելու։ Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված։ Չեմ կարծում, որ պետք է միայն «Միսս»–եր կամ այդ բնագավառի ներկայացուցիչներ լինեին ժյուրիում, որովհետև յուրաքանչյուրն ունի իր կարծիքը գեղեցկության մասին։ Գեղեցկությունը բոլորն էլ տեսնում են։
Ամեն դեպքում, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Կան մարդիկ, որոնք կարծում են` ես չպետք է լինեի այստեղ, դա իրենց կարծիքն է։

Շարունակությունը՝ այստեղ: