Դիեգո Կոստայի գործակալը բանակցություններ է վարում իտալական ակումբի հետ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան, ով այսօր հայտնել էր, որ չի մտնում «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ, կարող է հայտնվել Իտալիայում:
Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում «Միլանի» ղեկավարության հետ` քննարկելով իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը «Սան Սիրո»:
Անձամբ հարձակվողը խոստովանել էր, որ դեմ չէր լինի վերադառնալ Մադրիդի «Աթլետիկո», սակայն իսպանական ակումբի տրանսֆերային արգելքն ավելի է քչացնում տվյալ գործարքի հնարավորությունները: