UWW. Արթուր Ալեքսանյանը եւ Միհրան Հարությունյանը նահանջել են
ՍպորտԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է 2 աստիճան եւ հայտնվել երրորդ տեղում: Նախորդ ամիս Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ըմբիշը բավարարվել էր բրոնզե մեդալով, ինչի պատճառով նրան շրջանցել են կուբացի Յասմանի Կաբրերան ու բելառուս Ալեքսանդր Հրաբովիկը:
66 կգ քաշայինների աղյուսակը գլխավորել է ռուս Արտյոմ Սուրկովը, իսկ Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդ տեղից նահանջել է 7-րդ տեղ: Վնասվածքի պատճառով Հարությունյանը հանդես չի գալիս Օլիմպիական խաղերից հետո:
Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 17-րդն է 71 կգ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 16-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 15-րդն է: