Երևան, 29.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ավելին, քան լեռ. իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները. «Փաստ» Ակնհայտ անհամապատասխան «կոստյումի» ամենահավանական ծանր հեռանկարները . «Փաստ» Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի «Թրամփի ճանապարհն» ընկել է Իրանի գերության մեջ. «Փաստ» Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը


«Հայաստան-Իտալիա» համաժողովի արդյունքում նոր գործարար կապեր են հաստատվել

Տնտեսություն

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը՝ երկկողմ ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով։ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2016 թ. նոյեմբերին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի պաշտոնական այցի շրջանակում։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, հայաստանյան 26 տնտեսվարողներ իտալացի պոտենցիալ 170 գործընկերներին են ներկայացրել բիզնես-ծրագրեր, նշել ներդրումային ոլորտներ, որտեղ հնարավոր է համատեղ շահավետ գործունեություն ծավալել: Շահագրգիռ ընկերությունների միջև կազմակերպվել են հանդիպումներ՝ ներդրումային ծրագրերը և հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Ներկայացվել է Հայաստանում իտալական «Ռենկո» և «Սարտիս» ընկերությունների հաջողության պատմությունը։

«Հիմա Հայաստանում ներդրումներ անելու նպաստավոր ժամանակաշրջան է. կառավարությունն այսօր բիզնեսին ընդառաջ բազմաթիվ քայլեր է անում, բարելավում է գործարար միջավայրը, վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները։ Կոնկրետ մեր հիմնադրամը պատրաստ է ներդրումային ցանկացած փուլում գործնական աջակցություն և խորհրդատվություն ապահովել այդ թվում՝ իտալացի գործարարներին»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ ավելացնելով, որ համաժողովը և B2B-ները երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու նպատակով էին կազմակերպվել։

«Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի առանցքում գյուղմթերքի վերամշակման, վերականգնվող էներգետիկայի, ՏՏ, կոշիկի և տեքստիլ արդյունաբերության (սարքավորումներ), զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման հարցերն են։

Համաժողովի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով: Հուշագրով կողմերը համաձայնել են ամրապնդել երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունը, տեղեկատվություն փոխանակել առաջիկայում նախատեսվող միջոցառումների, գործարար այցերի, ցուցահանդեսների մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել անել հնարավորը՝ երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտների նույնականացման և վերացման ուղղությամբ։

Հայաստանի և Իտալիայի առևտրաշրջանառությունը 2016-ին շուրջ 160 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել, այդ թվում, արտահանումը՝ մոտ 32 միլիոն դոլար, ներմուծումը՝ 127,5 միլիոն դոլար։

Նախորդ տարի Հայաստանից Իտալիա է արտահանվել հիմնականում տեքստիլ արտադրանք, հագուստեղեն, ալյումինե նրբաթիթեղ, էթիլային սպիրտ, լիկյոր, պլաստմասե իրեր, ավտոմատ կարգավորման ու ղեկավարման սարքեր և այլն։ Հիմնականում ներմուծվել է շոկոլադ, հրուշակեղեն, մակարոնեղեն, գործվածքներ, կենտրոնական ջեռուցման կաթսաներ, նավթամթերք և այլն:

Իտալիան Հայաստանի 17-րդ խոշոր ներդրումային գործընկերն է. 2016 թ. հունվար-սեպտեմբերին 103.3 միլիոն դրամի ներդրումներ են արվել:

 

Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցԱյսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումՌեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. Աբրահամյան Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՀրեաների, նացիստների, անկումների և վերելքների «գարեջրյան» պատմություն. «Փաստ»ՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ապրիլ). Առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը, առաջին օդորակիչը. «Փաստ»Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ