Մարատ Իզմայլովը՝ Մոսկվայի «Արարատի» խաղացող
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովը համալրել է Մոսկվայի «Արարատը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 34-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվում», պորտուգալական «Սպորտինգում» եւ «Պորտուում», ադրբեջանական «Գաբալայում»: Ռուսաստանի հավաքականում Իզմայլովն անցկացրել է 35 հանդիպում, խփել 2 գոլ:
«Լոկոմոտիվի» հետ Իզմայլովը դարձել է Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, «Սպորտինգի» հետ՝ Պորտուգալիայի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր, «Պորտուի» հետ՝ Պորտուգալիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր: