«Դու ինձ ոգեշնչում ես, որ ավելի լավը դառնամ». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթին
LifestyleԵրեկ Քանյե Ուեսթը 40 տարեկան դարձավ: Եվ քանի որ ԱՄՆ-ի հետ ժամային հսկայական տարբերություն ունենք, հայտնի ռեփերին ուղղված շնորհավորանքները միայն հիմա ենք կարդում:
Բայց բոլորից շատ մեզ, իհարկե, հետաքրքրում է, թե ինչպես է ամուսնուն շնորհավորել Քիմ Քարդաշյանը: Նա Twitter -ում հետեւյալ գրառումն է արել.

«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկս: Ես այնքան եմ քեզ սիրում: Դու ինձ ոգեշնչում ես, որ ավելի լավը դառնամ: Երախտապարտ եմ քեզ»:

Ի դեպ, ամուսինները ռեփերի տարեդարձը սկսել են նշել դեռ մեկ շաբաթ առաջ: Քանյեն ընտանիքի հետ Բահամյան կղզիներ է մեկնել, որտեղ կնոջ հետ մի լավ հարբել են թանկարժեք թեքիլայով (մեկ շիշը՝ 100 դոլար, Ջորջ Քլունիի ապրանքանիշի արտադրանքը):

«Ես ընդհանրապես ալկոհոլ չեմ խմում: Քույրերս խմում են, իսկ ես նրանց տուն եմ տանում: Ես ինքս ալկոհոլ չեմ խմում»,- ավելի վաղ People-ին տված հարցազրույցում ասել էր Քիմը: