Ռոբերտ Դաունի կրտսերը 3,5 միլիոն դոլարով նոր առաձատուն է գնել
LifestyleՌոբերտ Դաունի կրտսերը նոր առանձնատուն ունի: 52-ամյա դերասանը այն գնել է 3,5 միլիոն դոլարով: Տունը գտնվում է Մալիբուում, Խաղաղ օվկիանոսի ափին:
Շքեղ առանձնատունը ունի բոլոր հարմարությունները՝ այստեղ գեղեցիկ կյանք վայելելու համար. մի քանի ննջասենյակներ ու հյուրասենյակ, հսկայական լողավազան, սպա սրահ, փակ և բաց խոհանոցներ: Գետնից մինչև առաստաղ բարձրացող դռներից ու պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի օվկիանոս:
Առանձատունը վաճառքի է հանվել մեկ ամիս առաջ, և Ռոբերտ Դաունի կրտսերին գեղեցիկ ու հարմարավետ առանձնատունն անմիջապես հետաքրքրել է: