Կրիշտիանու Ռոնալդուն վերականգման համար կարող է բաց թողնել Եվրոպայի Սուպերգավաթը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծրագրել է իր ապաքինման ընթացքը:
Պորտուգալացուն որոշել է Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից հետո հանգստանալ մոտ մեկ ամիս: Ամենայն հավանականությամբ, Ռոնալդուն բաց կթողնի «Ռեալի» մինչմրցաշրջանի հանդիպումները:
«Արքայական ակումբը» մինչմրցաշրջանի ընթացքում կհանդիպի «Բարսելոնայի» հետ: Բացի այդ, հավանական է` Ռոնալդուն բաց թողնի նաև Եվրոպայի Սուպերգավաթի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը:
Հաղորդվում է, որ Ռոնալդուն խաղադաշտ դուրս կգա Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի` «Բարսելոնայի» հետ խաղում, որը կկայանա օգոստոսի 15-ին: