Չեռնոգորիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 10-ին աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմին, որի հաղթանակը գնահատում է 1.62 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 6.00 է, իսկ ոչ ոքին՝ 3.60:
Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: 5-րդ տուրից հետո E խմբում Լեհաստանն ունի 13 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 7-ական, Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական, իսկ Ղազախստանը՝ 2: