Եղիսաբեթ Բ-ն առաջին անգամ օգտվել Է Twitter-ից
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ուղարկել Է իր առաջին թվիթը՝ Լոնդոնի Գիտության թանգարանում բացելով տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված նոր սրահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ուրախությամբ հայտնում եմ Գիտության թանգարանում «Տեխնոլոգիաների դարաշրջանը» ցուցահանդեսի բացման մասին եւ հուսով եմ, որ այցելուները հաճույք կստանան այնտեղ այցելելուց»,- գրել Է թագուհին պլանշետային համակարգչում:
Թվիթերն ուղարկվել Է Գիտության թանգարանի ակաունտի միջոցով եւ արդեն վերահրապարակվել Է հազարավոր ֆոլովերներով:
Թանգարանի նոր սրահը, որի բացումը նստել Է 15,6 միլիոն ֆունտ ստեռլինգ, նվիրված Է վերջին 200 տարում հաղորդակցուղիների պատմությանը: Այս ցուցադրանքի մեջ մտել Է 800 ցուցանմուշ:
Եղիսաբեթ Բ-ն 1976 թվականին դարձել Է առաջին միապետը, որն Էլեկտրոնային նամակ Է ուղարկել:
Ցուցահանդեսը, որն անվանվել Է «Տեղեկատվության դարաշրջան», նվիրված Է կապի վեց տեսակներին, որոնք փոխել են աշխարհը եւ մարդկությանը դարձրել տեղեկատվական հասարակություն. հեռագրությանը, անալոգային հեռախոսությանը, ռադիո- եւ հեռուստահեռարձակմանը, արբանյակներին, համակարգիչներին եւ ձեռքի հեռախոսներին:
Ցուցանմուշների մեջ ներկայացված Է Ռուսաստանի Շուխովյան աշտարակի մանրակերտը, որը կառուցվել Է 1922 թվականին, ինչպես նաեւ խորհրդային ԲԷՍՄ-6 գերհամակարգիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: