Մորատան 5 տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Onda Cero-ի համաձայն՝ հունիսի 12-ին 24-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Անգլիա, որտեղ 5 տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Տրանսֆերը կկազմի 73 միլիոն եվրո:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Մորատան մասնակցել է 26 խաղի եւ, մեկնարկային կազմում հանդես գալով 14 անգամ, խփել է 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ նա աշխատել է Արքայական ակումբում: