Երեւան-Սեւան ճանապարհին «Նիվան» հայտնվել է ձորակում. Կա վիրավոր (ֆոտո)
ՀասարակությունՀունիսի 11-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի բնակիչ, 22-ամյա Միքայել Գալստյանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ դեպի Երեւան ընթանալիս, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 01 ՍՍ 909 համարանիշի ավտոեմեքնայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ մի քանի ծառերի եւ հայտնվել ձորակում: Վթարի հետեւանքով վարորդ Մ. Գալստյանին բժիշկները տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փրկարարները ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս են բերել երթեւեկելի գոտի եւ տեղափոծել ոստիկանության հատուկ տարածք:

