Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Արմենակյան փողոցի տներից մեկում նկատված օձին
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: