29-ամյա մարզիչը, ով «Հոֆենհայմին» դուրս բերեց Չեմպիոնների լիգա, երկարաձգեց պայմանագիրը
ՍպորտՅուլիան Նագելսմանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ. ամառը:
Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանում «Հոֆենհայմը» գրավեց 4-րդ տեղը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ: Համեստ թիմի հաջողության կերտողներից մեկը հանդիսանում է 29-ամյա Յուլիան Նագելսմանը:
«Հոֆենհայմը» երկարաձգեց պայմանագիրը նաև տնօրեն Ալեքսանդր Ռոտենի հետ մինչև 2020 թվականը:
Նագելսմանն աշխատում է ակումբում 2010 թվականից: Նա եղել է օգնական և մարզիչ U-17 և U-19 թիմերում:
Յուլիանը ճանաչվեց Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանի լավագույն մարզիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը