Norway Chess-2017. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ
ՍպորտՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը: 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավի հետ: Պարտիան ավարտվել է 38-րդ քայլում: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Այս պահին հայ շախմատիստը վաստակած 3 միավորով կիսում է 1-ից 2-րդ տեղերը: