Շակիրան՝ որդիների հետ Մայամիի օդանավակայանում
LifestyleՇակիրան, ինչպես միշտ, արեւի պես ճառագում է: Պապարացիները երգչուհուն բռնացրել են Մայամիի օդանավակայանում:

40-ամյա Շակիրան ներկայացել է կանաչ շապիկով եւ կապույտ ջինսով, որդիների՝ 4-ամյա Միլանի, եւ 2 տարեկան Սաշայի ձեռքը բռնած:

Ժերար Պիկեն ընտանիքին չի միացել, եւ Շակիրայի այցի նպատակի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Նա, ի դեպ, վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ հիմա իր կյանքում ամենակարեւորն ընտանիքն է:

«Երկար տարիներ ես կյանքում ամենակարեւոր բանը հետոյի էի թողնում՝ մտածելով, որ կարիերան ընտանիքից ավելի կարեւոր է: Հիմա ես հասկանում եմ, որ ամենակարեւորն ինձ համար ընտանիքն է: Նախկինում ես իմ տիեզերքի կենտրոնն էի, ամեն ինչ իմ շուրջ էր պտտվում: Իսկ հիմա իմ աշխարհն իմ երեխաներն ու իմ ընտանիքն են»,- նշել է Շակիրան:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի