Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողի ընտանիքի փոխհատուցուման տրամադրման որոշում է կայացրել
ՀասարակությունԶինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: