«Միլանը» ձեռք է բերել «Պորտուի» հարձակվողին
ՍպորտԻտալական «Միլանը» հայտարարել է պորտուգալական «Պորտուի» հարձակվող Անդրե Սիլվայի տրանսֆերը գնելու մասին: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Սիլվայի` «Պորտուի» հետ կնքած պայմանագրում նշված հրաժարագինը կազմում էր 60 մլն եվրո, սակայն ԶԼՄ-ները վստահեցնում են, որ պորտուգալական ակումբը վաճառել է ֆուտբոլիստի տրանսֆերը «ռոսոներիներին» 38 մլն եվրոյի դիմաց` հետագայում ֆինանսական ֆեյր փլեյի հետ խնդիրներից խուսափելու համար:
«Ուրախ եմ, որ այստեղ եմ` «Միլանում»: Հրաշալի զգացողություններ ունեմ: Գիտեմ, որ «Միլանը» հարուստ պատմություն ունեցող ակումբ է»,- նշել է Սիլվան:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Անդրե Սիլվան մասնակցել է 44 հանդիպման, դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: