Սպանություն Լոռու մարզում. ոստիկանները հետապնդել ու բերման են ենթարկել մի երիտասարդի
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Քիչ առաջ Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով Թումանյանի շրջանում հայտնաբերվել է տղամարդու դի: Նրա ինքնությունը դեռ պարզվում է:
Դեպքից քիչ անց հարակից տարածքում պարեկային ծառայություն իրականցող ոստիկանները նկատել են երիտասարդի, որին հետապնդել են, ապա բերման ենթարկել: 26-ամյա երիտասարդը կասկածվում է սպանության մեջ: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են սպանությունը՝ հավելելով, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ: