Մոսկվայի «Արարատի» հերթական նորեկները
ՍպորտՌուսաստանցի պաշտպաններ Եգոր Տարականովը եւ Ալեքսանդր Կացալապովը պայմանագիր են կնքել Մոսկվայի «Արարատի» հետ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա Տարականովն մրցաշրջանում խաղում էր «Նեֆտեխիմիկում», իսկ 2010-2012-ը հանդես է եկել նաեւ «Կրասնոդարում»:
31-ամյա Կացալապովը խաղացել է «Ռոտորում», Եկատերինբուրգի «Ուրալում», Մոսկվայի «Տորպեդոյում», «Տյումենում», «Ուֆայում» եւ «Օրենբուրգում»: