Բրազիլիան ոչ ուժեղագույն կազմով հաղթել է Ավստրալիային
ՍպորտԲրազիլիայի հավաքականն ընկերական խաղում 4:0 հաշվով հաղթել է Ավստրալիային:
Հանդիպման հաշիվը 10-րդ վայրկյանին բացել է Դիեգո Սոուզան: Երկրորդ կեսում մեկական անգամ աչքի են ընկել Տիագո Սիլվան և Թայսոնը, իսկ խաղի ավելացված ժամանակում Սոուզան խփել է իր երկրորդ գնդակը` դառնալով դուբլի հեղինակ:
Նշենք, որ բրազիլացիների կազմից բացակայում էին Նեյմարը և Գաբրիել Ժեզուսը: