Իսպանիայի դատախազությունը Կրիշտիանու Ռոնալդուի դեմ մեղադրանք է ներկայացրել
ՍպորտԻսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ:
Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, ֆուտբոլիստը 2011 թվականից մինչև 2014 թվականը չի վճարել 14,7 մլն եվրոյի հարկ:
Մադրիդյան ակումբը դեռ չի մեկնաբանել իրավիճակը: Հիշեցնենք, որ մայիսին տեղեկություն էր տարածվել, որ Ռոնալդուն ինքնակամ 6 մլն եվրո է վճարել` քրեական հետապնդումից զերծ մնալու համար: