ՔԿՀ-ում գդալ կուլ տված դատապարտայլին վիրահատել են. ստամոքսից հանել են 3 գդալի պոչ եւ մեկ եղունգի կտրիչ
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր առաջ գդալ կուլ տված 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատել են: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Արթուր Մելիքյանը վիրահատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Նրա աղիներից դուրս է բերվել 4 օտար իր` 3 գդալի պոչ եւ մեկ եղունգի կտրիչ»,- ասաց Ղլեչյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հափշտակության համար 4 տարվա ազատազրկամ դատապարտված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը գդալ է կուլ տվել: