Կայացավ Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը
ՍպորտԱլբերտ Ազատրյանի անվան մարզադպրոցում կայացավ «Ազարյանի գավաթ»-ի հերթական խաղարկությունը:
Բազմամարտում հաղթող դարձավ Արթուր Դավթյանը, երկրորդ տեղում Վիգեն Խաչատրյանն է, իսկ եռյակի վերջում` Արմեն Պետրոսյանը: Ազատ վարժությունում առաջին տեղում Վիգեն Խաչատրյանն է, նժույգթափերում` Աբդուլա Ազիմովը, օղակներում` Արթուր Դավթյանը, հենացատկերում` Արթուր Դավթյանը, զուգափայտերում` Արթուր Դավթյանը, պտտաձողի վրա` Արթուր Դավթյանը:
«Ազարյանի գավաթի» խաղարկությանը մասնակցեցին շուրջ 35 մարմնամարզիկներ: