Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են զարգանում, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 44.70 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.06 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.03 դոլարի: