Ռաջա Նայնգոլանը մոտ է Ռոմայի հետ նոր պայմանագիր կնքելուն
Սպորտ«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը շուտով կերկարաձգի իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ,- տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները:
Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը որոշում է կայացրել շարունակել ելույթները հռոմեական ակումբում և կողմերը մոտ են նոր պայմանագիր կնքելուն:
Ըստ շշուկների` «Ռոմայի» և Նայնգոլանի միջև տարաձայնություններ կան ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում: Կիսապաշտպանը ցանկանում է ստանալ շաբաթական 850 հազար եվրոյից ավելի, սակայն «Ռոման» դեռ չի կարողանում համաձայնության գալ Նայնգոլանի հետ:
Սակայն ակումբում չեն կասկածում, որ տարաձայնությունները կհարթվեն և կողմերի միջև նոր պայմանագիր կկնքվի: