Ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել է ավտոբուսի
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 15-ին, ժամը 15:40-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ոստիկանության) պաշտոնական կայքը, պարզվել է, որ «Chrysler» մակնիշի 34 QS 567 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1958 թ. ծնված Տ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3մ գլորվել դեպի գետակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Վ. Խ.-ը և 1958 թ. ծնված Հ. Կ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:
ԶԼՄ-ների տվյալներով, ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոբուսի։