Կլաուդիո Ռանիերին գլխավորեց ֆրանսիական «Նանտը»
ՍպորտՖրանսիական «Նանտը» գլխավորեց իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
65-ամյա իտալացին գործազուրկ էր դարձել 2017 թվականի գարնանը, երբ հեռացվել էր անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ռանիերին 2015/16թթ. մրցաշրջանում «աղվեսների» հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանիերին «Նանտի» հետ կկնքի 2-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ մասնագետը Ֆրանսիայում աշխատել է 2012-ից 2014 թվականներին: Վերջինս գլխավորել է «Մոնակոն»: