Կոնֆեդերացիաների գավաթ. Գերմանիայի ընտրանին առաջին մարզումն է անցկացրել Սոչիում
ՍպորտԳերմանիայի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սոչիում,- տեղեկացնում է Կոնֆեդերացիաների գավաթի թվիթերյան միկրոբլոգը:
Յոահիմ Լյովի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները հունիսի 19-ին «Ֆիշտ» ստադիոնում կմրցեն Ավստրալիայի ընտրանու հետ, իսկ հունիսի 22-ին կուղևորվեն Կազան:
Կազանում Գերմանիայի հավաքականն ուժերը կչափի Չիլիի հետ, որից հետո կվերադառնա Սոչի և կհանդիպի Կամերունին:
Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականի լավագույն արդյունքը Կոնֆեդերացիաների գավաթներում 2005 թվականին նվաճված բրոնզե մեդալն է: