Պորոշենկոյի որդին առաջատարն է Ռադայի ընտրություններում՝ 12-րդ ընտրատեղամասում
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահի որդի՝ Ալեքսեյ Պորոշենկոն, ում թեկնածությունը առաջադրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ Վիննիցայի 12-րդ միամանդատի ընտրատարածքում, առաջ է անցել մրցակիցներից: Նա ստացել է ձայների 66,21 տոկոսը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Այս ընտրատարածքում երկրորդ տեղում է «Ինքնօգնություն» կուսակցության թեկնածուն, ով հավաքել է ձայների 19,9 տոկոսը:
2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին նույն ընտրատարածքում իր թեկնածությունն էր առաջադրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով հավաքել էր ձայների 71.5 տոկոսը: