Ալվարո Մորատայի գործակալը ժամանել է Մադրիդ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն,- հաղորդում է «Marca»-ն:
Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Խուանմա Լոպեսը ժամանել է «սերուցքայինների» գրասենյակ, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մորատայի համար կվճարի 73 միլիոն եվրո: