Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է «Վարդար»-ի հետ պայմանագիրը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու և մակեդոնական «Վարդար»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:
Բարսեղյանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: Հայ կիսապաշտպանը արդեն ավարտված մրցաշրջանում «Վարդար»-ի կազմում դարձել էր Մակեդոնիայի չեմպիոն:
Տիգրան Բարսեղյանը Հայաստանի ազգային թիմի կազմում մասնակցել է 3 խաղի` դարձել 1 գոլի հեղինակ: