Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ, բայց մրցաշարի առաջատարն է
ՍպորտՇախմատի Հայաստան հավաքականին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել է Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:
9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 32-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:
Մյուս պարտիաներում միավորը կիսեցին Նակամուրա-Սո զույգը: Լագրավը և Կարլսենը հաղթանակ տոնեցին:
Արոնյանն ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: