«Ալաշկերտ»-ը հաղթեց ընկերական խաղում
ՍպորտՄինսկում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտ»-ը հանդիպեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչ «Լուչ-Էներգիային» (2:1):
Մինսկի «Տորպեդո» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Միհրան Մանասյանը: 10 րոպե անց ռուսական թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը` անկյունայինի խաղարկման արդյունքում: Հայկական թիմին հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանի ֆանտաստիկ գոլը, ով ընթացքից կատարած հիասքանչ հարվածով գրավեց «Լուչ-Էներգիայի» դարպասի հեռավոր անկյունը:
Երկրորդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» հունիսի 21-ին կմրցի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մեկ այլ թիմի` «Շիննիկի» հետ: