«Շիրակը» հրաժեշտ է տվել 5 ֆուտբոլիստների, թիմը մեկնել է հավաքի
ՍպորտԵվրոպայի լիգայի որակավորման փուլին պատրաստվող Գյումրիի «Շիրակը» 21 ֆուտբոլիստով մեկնել է Հանքավան, որտեղ հավաք կանցկացնի մինչեւ հունիսի 22-ը։
«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վիուլեն Այվազյանի, Ղուկաս Պողոսյանի եւ Արման Հովհաննիսյանի հետ, իսկ պաշտպաններ Գեւորգ Հովհաննիսյանի եւ Սեմյոն Դոցենկոյի հետ պայմանագրերը չեն երկարաձգվել։
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հավաքին մեկնել են հետեւյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Անատոլի Այվազով, Վսեւոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան («Շիրակ-2»):
Պաշտպաններ. Մարկո Պրլեւիչ, Միքայելյան Արտյոմ, Կպոդո Էդվարդ, Մհեր Սաֆարյան («Շիրակ-2»), Արթուր Ամիրյան («Շիրակ-2»), Հակոբ Վարդանյան («Շիրակ-2»), Ստյոպա Գեւորգյան («Շիրակ-2»):
Կիսապաշտպաններ. Կաբա Մոհամեդ, Սոլոմոն Իմե Ուդո, Ումարու Կաինա, Վահան Բիչախչյան, Առլեն Ծատուրյան Առլեն («Շիրակ-2»), Ռուդիկ Մկրտչրյան («Շիրակ-2»), Ալեքսանդար Իլիչ, Իգոր Ստանոեւիչ, Գագիկ Պողոսյան:
Հարձակվողներ. Կիրիան Նվաբուեզե, Բակայոկո Մուսա Փոլ:
Ռոբերտ Դարբինյանը, Աղվան Դավոյանը եւ Արամ Մուրադյանը ապաքինվում են վնասվածքից եւ մոտ օրերս կմիանան թիմին, փոխանցում է ակումբի կայքը: