Սորիանո. Հնարավոր է՝ Մեսսին կարիերան ավարտի Չինաստանում կամ MLS-ում
Սպորտ«Բարսելոնայի» նախկին փոխանախագահ Ֆերան Սորիանոն, որն այժմ հանդիսանում է «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրենը, կարծիք է հայտնել այն մասին, թե որտեղ կավարտի կարիերան կապտա-նռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսին:
Սորիանոն կարծում է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է խաղակոշիկները մեխից կախել ոչ «Բարսելոնայում».
«Ես շատ լավ եմ ճանաչում Մեսսիին, նա և իր ընտանիքն իմ լավ ընկերներն են: Մեսսին իրեն հիանալի է զգում «Բարսելոնայում», այնտեղ է իր ամբողջ կյանքը: Կարծում եմ՝ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում», իսկ եթե ոչ, ապա հնարավոր է՝ Չինաստանում կամ MLS-ում»,- Սորիանոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս Մեսսին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Նրա գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը: