Պաշտոնական. Լուկաս Պոդոլսկին կխաղա Ճապոնիայում
ՍպորտՍտամբուլի «Գալաթասարայի» գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին կարիերան կշարունակի Ճապոնիայում: 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Վեսել Կոբեի» հետ, հայտնում է ակումբի կայքը:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողի տրանսֆերը կազմել է 2.6 միլիոն եվրո:
Պոդոլսկին 2015-ից էր խաղում «Գալաթասարայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018-ի ամառը: Նա հանդես է եկել նաեւ գերմանական «Քյոլնում», Մյունխենի «Բավարիայում», Լոնդոնի «Արսենալում» ու իտալական «Ինտերում»: