Անչելոտին խոսել է Վերատիի հետ՝ փորձելով նրան համոզել տեղափոխվել Բավարիա
ՍպորտՄյունխենի «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով, հայտնում է «Bild»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին օրերս հանդիպում է ունեցել Վերատիի հետ և փորձել նրան համոզել տեղափոխվել «Բավարիա»:
Իտալացի մասնագետը լավ է ծանոթ իր հայրենակցի ունակություններին՝ փարիզյան թիմում միասին աշխատելու արդյունքում:
Մյունխենցիների գլխավոր խնդիրը ֆուտբոլիստի հրաժարագինն է. ֆրանսիական ակումբը Վերատիի համար նվազագույնը 65 մլն եվրո է պահանջում, մինչդեռ «Բավարիան» մտադիր չէ 45 մլն եվրոյից ավելի վճարել:
Հիշեցնենք՝ Վերատիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: