Նոր Եդեսիայում հոտի առջեւից քայլող հովիվը չի նկատել՝ ինչպես են գայլերը հոշոտել ոչխարներին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում հոտի առջեւից քայլող հովիվը չի նկատել, թե ինչպես են գայլերը հոշոտում ոչխարներին: Այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյանը նշեց, որ, երբ հունիսի 15-ի երեկոյան հովիվը հոտի հետ արոտավայրից գյուղ վերադառնալիս է եղել, գալյլերը հարձակվել են ոչխարների վրա եւ հոշոտել հոտի կեսը: Հովիվը ոչխարները տերերին բաժանելիս է միայն նկատել, որ հոտի կեսից ավելին չկա:
«Ինքը քայլել ա հոտի առջեւից, չի էլ նկատել, որ գայլերը իրա հոտը կիսել են: Եկել է տուն, ոչխարը բաժանել են ու նկատել, որ ոչխարները պակաս են: Իրիկունը գնացել, ման են եկել, ոչինչ չեն գտել, առավոտյան են միայն գտել մնացորդները»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Եդեսիայում գայլերը մոտ 100 ոչխար են հոշոտել: