«Փյունիկ»-ում առաջին փոփոխություններն են եղել
ՍպորտԿարճ դադարից հետո Փյունիկը երեկ վերսկսել է մարզումներն ակումբի մարզադպրոցում՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջիկա մրցավեճերին:
Փոխվել է թիմի մարզչական շտաբը. թիմի ղեկը ստանձնել է Արմեն Գյուլբուդաղյանցը, ում օգնում են մարզիչներ Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Արամ Գյուլբուդաղյանը և դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը: Հունիսի 22-ին Փյունիկն ընկերական հանդիպում կանցկացնի Շիրակի հետ, իսկ հունիսի 24-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ֆուտբոլի ակադեմիայում: