Լևոն Արոնյանը հաղթեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում
ՍպորտՇախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող:
Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ և պարտիայի 59-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները:
9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող:
Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան պարտություն կրեց վերջին տուրում: Norway chess մրցաշարի մրցաշարային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Առաջին մրցանակակիրը կդտանա 70.000 ԱՄՆ դոլար: