Միլանը սկսել է բանակցություններ վարել Ջենոայի դարպասապահի հետ
Սպորտ«Միլանը» սկսել է դարպասապահ Մատիա Պերինի վերաբերյալ բանակցություններ վարել «Ջենոայի» հետ,- տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ լրագրողի` «ռոսոներիները» պատրաստվում են 24-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց «Ջենոային» վճարել 8 մլն եվրո:
Ավարտված մրցաշրջանում Պերինը «Ջենոայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և բաց է թողել 19 գնդակ: Ընթացիկ տարվա հունվարին վերջինս խաչաձև կապանների վնասվածք է ստացել: