Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել. Լևոն Արոնյան
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի խոսքով՝ ինքը չի դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին մտածել:
«Այն օրը, երբ կդադարեմ մտածել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին, կլինի այն օրը, երբ կհեռանամ շախմատից, կամ էլ այն օրը, երբ կդառնամ աշխարհի չեմպիոն: Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նորվեգակական գերխոշոր մրցաշարում հաղթելուց հետո ասել է Արոնյանը:
Խոսելով իր ֆավորիտ շախմատիստի մասին՝ Արոնյանը փաստել է, որ ինքն է իր սիրելի շախմատիստը:
Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող: Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ և պարտիայի 59-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները: 9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող: