Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամներ մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամներ կմենարկեն Եվրոպայի առաջնությունում։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս կգա և 1/8 եզրափակիչի համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսի հետ, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի թուրք Ակսին Բուրակը: Մարգարյանը ռինգ դուրս կգա ցերեկային, իսկ Մանասյանը՝ երեկոյան մրցահերթում: Ավելի շուտ ռինգ էր դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ էր տոնել: