«Տոտենհեմը» Դայերի համար «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 50 միլիոն ֆունտ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Դայերին: «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեւին 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է Goal.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Էրիկ Դայերին համարում է հեռանկարում լավագույն փոխարինող Մայքլ Քարիկի դիրքում՝ կիսապաշտպանության կենտրոնում:
Անցած մրցաշրջանում Դայերը մասնակցել է 48 ակումբային հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: