Ավելի քան 50 հազար երկրպագու մարզադաշտից կհետևի ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի բացման խաղին
ՍպորտՖուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի բացման Ռուսաստան-Նոր Զելանդիա խաղին մարզադաշտից կհետևի ավելի քան 50 հազար երկրպագու: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռուսաստան-2018» կազմակերպչական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը: «Այս պահին վաճառքի համար շուրջ 5 հազար տոմս է մնացել»,- ասել է նա:
«Ռուսաստան-Նոր Զելանդիա» հանդիպումը կկայանա հունիսի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, «Սանկտ-Պետերբուրգ» մարզադաշտում: Մրցաշարի բացման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Ռուսաստանի և Նոր Զելանդիայի հավաքականներն ընդգրկված են մրցաշարի A խմբում: Նրանց հետ նույն խմբում են նաև Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները: B խմբում ընդգրկվել են Գերմանիայի, Չիլիի, Կամերունի և Ավստրալիայի հավաքականները: Կիսազերափակիչ դուրս կգան խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը: Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 2-ին, Սանկտ_Պետերբուրգում: