Բարսելոնայի սան Մբուլան դարձել է Մոնակոյի ֆուտբոլիստ
ՍպորտՀարձակվող Ժորդի Մբուլա Կերալտը, որը «Բարսելոնայի» սան է, պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ:
Այս մասին հայտնում է «Sport.es»-ը:
Պայմանագիրը նախատեսված է 5 տարով, իսկ գործարքի արժեքը 3 մլն եվրո է կազմել: Նախատեսվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը խաղային պրակտիկա կստանա ինչպես հիմնական, այնպես էլ՝ երիտասարդական թիմում:
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկացել է պահել Մբուլային, բայց հարձակվողը հրաժարվել է: Նա չի հավատում, որ ակումբում իսկապես հույսեր են կապում իր հետ: Երեկ Ժորդի Մբուլան հրաժեշտ է տվել կատալոնական ակումբում իր թիմակիցներին:
Նշենք՝ ավարտված մրցաշրջանում հարձակվողը «Բարսեկոնա B»-ի կազմում 3 հանդիպման է մասնակցել, և 9 անգամ խաղադաշտ է դուրս եկել ՈւԵՖԱ-ի Երիտասարդական Լիգայի շրջանակում, որտեղ 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: